ԱՊՊԱ հատուցումները պակասել են՝ «արձակուրդային» սեզոնի պատճառով
2013թ․ հուլսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 382,324, ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 33,714-ով:
Ավտոապահովագրողների բյուրոյի համաձայն՝ հատուցումների ցուցանիշում գրանցվել է որոշակի նվազում, որը հիմնականում պայմանավորում են երկրում «արձակուրդային» սեզոնով: Հուլիսին բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 751 մլն դրամ, ինչը հունիսի համեմատ նվազել է մոտ 102 մլն դրամով։ Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 4,040 դիմում՝ նախորդ ամսվա 4,085-ի դիմաց: Նվազել է նաև հատուցման միջին չափը և 2013 թ. հուլիսին կազմել 185,862 դրամ։
ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-հուլիսին կազմել է մոտ 74%: