
Մեր աշխատակիցները առնչություն չունեն տեղի ունեցածին. ՌԴ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 17-ի ժամը 22-ի սահմաններում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ հայտարարում ենք.
Մեր աշխատակիցները որևէ առնչություն չունեն տեղի ունեցածին։ Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»։