
ԱՄՆ-ում պլանավորված է նոր գործեր հարուցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեղավորների դեմ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մոտ է խոշորագույն ֆինանսական ընկերություններում մի շարք ստուգումներ անցկացնելուն և պլանավորում է նոր գործեր հարուցել ֆինանսական հանցագործությունների մասին, որոնք հանգեցրին 2008-2009 թվականներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացմանը.
«Ես զգուշացնում եմ նրանց, ովքեր վնաս են պատճառել մեր ֆինանսական շուկաներին, որ չպետք է հույս ունենալ, թե վտանգը նվազել է, քանի որ եկել է ժամանակը: Յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն, ով շեշտը դնում է սպասելու վրա, պետք է մտածի ևս մեկ անգամ»:
Հոլդերը հրաժարվել է ներկայացնել պատրաստվող ստուգումների մանրամասները: