
Մենք արևմտյան գործակալից հայրենասիրության դասեր ստանալու կարիք չունենք. Եգիպտոսը՝ Էրդողանին

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Եգիպտոսն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հենց Իսրայելն է «կանգնած» Եգիպտոսի վերջին իրադարձությունների հետևում:
Եգիպտոսի նախագահական ապարատի խոսնակ Ահմեդ ալ Մուսսալամանին դատապարտել է Էրդողանի այդ խոսքերը՝ ընդգծելով, որ իրենք կարիք չունեն արևմտյան գործակալից (Էրդողան) հայրենասիրության դասեր ստանալու: Նա հավելել է, որ արևմտյան գործակալներն ի վիճակի չեն պառակտել Եգիպտոսը:
Եգիպտական MENA պետական լրատվական գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ Էրդողանի այդ հայտարարությունը միտված է եղել եգիպտացիներին պառակտելուն: Եգիպտացի մի շարք նախարարներ ընդգծել են, որ Էրդողանի այդ խոսքերն անընդունելի են:
Թուրքական լրատվամիջոցը հիշեցնում է, որ սրանից առաջ էլ Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը դատապարտել են Իսրայելն ու ԱՄՆ-ը: