«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի` Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:

«Մուդիս»-ը Հայաստանի  վարկանիշը գնահատել է « կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի»  փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման  համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը,  ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաեւ վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:

 ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031