
Սիրիայի կառավարությունը հերքել է Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Դամասկոսը հերքել է ընդդիմության տարածած այն տեղեկատվությունը, թե նախագահ Բաշար Ասադի զորքերը Դամասկոսի մոտ քիմիական զենք են կիրառել ապստամբների նկատմամբ:
Սիրիական կառավարությունում եղած աղբյուրը հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՄԱԿ-ի փորձագետների գործունեության խափանմանը, որոնք ժամանել են Սիրիա՝ հետազոտելու համար Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառման փաստը:
Սրանից առաջ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, թե Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 430 մարդ, ինչպես նաև վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: