Բաժիններ՝

Իրանը մոտ ժամանակներս փորձարկելու է նոր սուզանավ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը մոտ ժամանակներս սկսելու են փորձարկել «Ֆաթեհ» (Նվաճող) նոր սուզանավը, որի կառուցումն ավարտվում է ներկայումս: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ-Բիղամը:

Վերջինիս խոսքերով՝ պլանավորված է նման նավերն արտադրել մեծ քանակությամբ, քանի որ դրանք հանդիսանում են ռազմավարական զենք: Բիղամն ընդգծել է, որ «Ֆաթեհ» սուզանավը «Ղադիր» տիպի սուզանավից տարբերվում է ավելի հզոր հրթիռներով ու տորպեդային սպառազինությամբ:

Նավի կառուցման ժամանակ օգտագործվել են հիդրոակուստիկ նկատելիության նվազեցման տեխնոլոգիաներ: Կրակի ղեկավարման համակարգը «Ֆաթեհ» սուզանավին հնարավորություն է ընձեռում միաժամանակ կրակել հրթիռներով ու տորպեդներով:

Բիղամը հավելել է, որ «Ֆաթեհ» սուզանավում օգտագործված տեխնիկական բոլոր մշակումները կիրառվելու են նաև Իրանի ռազմածովային ուժերի այլ սուզանավերի, այդ թվում նաև «Ղադիր» սուզանավի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս