
Ամերիկյան տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին կրակոցներ են հնչել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի արվարձանի տարրական դպրոցում: Այս մասին հայտարարել է դպրոցի պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքերով՝ կրակոցներից ոչ մի աշակերտ չի տուժել:
Ներկայումս դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են գրանցվել կրակոցները՝ դպրոցի շենքի ներսո՞ւմ, թե՞ մոտակայքում: Կրակոցներից հետո դպրոցականներին տարհանել են դպրոցից: Ոստիկանությունը ձերբակալել է կրակոցներ արձակածներից մեկին, ով զինված է եղել AK-47 ինքնաձիգով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: