
Էրդողանը հոգեբանորեն անհավասարակշիռ անձնավորություն է. Սիրիայի տեղեկատվության նախարար

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին լրագրողների հետ զրույցում խստապես քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին.
«Էրդողանը հոգեբանորեն անհավասարակշիռ անձնավորություն է, քանի որ չի ցանկանում ընդունել, որ ձախողվել է իր քաղաքականությունը ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ տարածաշրջանում:
Դա, մասնավորապես, վերաբերում է հակասիրիական դիրքորոշմանը: Էրդողանը լիովին կորցրել է քաղաքական հոտառությունը՝ հակված լինելով կայսերական հավակնություններին»: