Բաժիններ՝

Սիրիայի քրդերը զինյալների գազանություններից փրկվելու համար հարկադրված գաղթում են. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելյան նահանգներից քրդերի զանգվածային փախուստի հետ, որում նա մեղադրել է զինյալներին.

«Սիրիայում ներքին ճգնաժամի չկարգավորված լինելը հարուցել է բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում է սիրիացի փախստականների կտրուկ աճը: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ երկիրն արդեն իսկ լքել է 1.7 միլիոն սիրիացի:

Նրանք հարկադրված են ապաստան գտնել հարակից երկրներում՝ փրկվելու համար ծայրահեղականների գործադրած բռնություններից ու տմտեսության փլուզման հետևանքով առաջացած աղետալի դրությունից:

Վերջին օրեին միջազգային հանրության ուշադրությունը գամված է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններին, որոնք գերազանցապես բնակեցված են քրդերով: Այնտեղից փախստականների կտրուկ ներհոսք է նկատվում դեպի Իրաքյան Քրդստան:

Հազարավոր մարդիկ, որոնց թվում կան բազմաթիվ կանայք ու երեխաներ, լքում են իրենց տները՝ փրկվելու համար «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Լևանտայում ու Իրաքում իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների զինյալների գազանություններից:

Մոսկվայում խորապես անհանգստացած են փախստականների հետ կապված իրավիճակի սրմամբ և կարծում են, որ հումանիտար ճգնաժամի կարգավորումը հանդիսանում է հակամարտության համապարփակ կարգավորման բաղադրիչ»:

Նշվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան նահանգներից դեպիք Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն գաղթածների քանակը հասել է գրեթե 30.000-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս