Բաժիններ՝

Եմենում բացվել է ԱՄՆ դեսպանատունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը բացել է Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատունը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վերջինիս հաղորդմամբ՝ դեսպանատունը բացվել է դեռևս կիրակի՝ քաղաքացիներին «սահմանափակ մի շարք ծառայություններ» ցուցաբերելու համար: Սանայում ԱՄՆ դեսպանատունը փակվել էր օգոստոսի 4-ին՝ կապված ահաբեկչական սպառնալիքների հետ:

Եմենում ԱՄՆ դեսպանատունը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում փակված ԱՄՆ 19 դիվանագիտական ներկայացուցչություններից բացվեց ամենավերջինը՝ չհաշված ցայժմ փակ մնացած Պակիստանի Լահոր քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը: Մյուս դեսպանատների մեծ մասը բացվել էր օգոստոսի 11-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031