Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը կարող է ազատության մեջ հայտնվել այս շաբաթ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին (1981-2011) նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել է, որ Մուբարաքը կարող է ազատ արձակվել արդեն իսկ այս շաբաթ՝ կապված կոռուպցիայի գործով նրա դեմ ներկայացված մեղադրանքի հանվելու հետ:

Խոսքը գնում է այսպես կոչված «պալատական գործի» մասին, որի շրջանակներում մեղադրող կողմը փորձում էր ապացուցել, թե Մուբարաքն ու նրա որդիները յուրացրել են ավելի քան մեկ միլիարդ ֆունտ (150 միլիոն դոլար), որը երկրի պետբյուջեից հատկացվել էր նախագահական նստավայրի վերանորոգման ու սպասարկման համար:

82-ամյա Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2011 թվականի փետրվարի 11-ին՝ 18-օրյա ժողովրդական հուզումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031