
Սիրիայում իրավիճակն օրեցօր փոխվում է հօգուտ կառավարության. Իրանի ԱԳՆ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է Սիրիայում անցումային կառավարության ստեղծման մասին տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ռազմական իրավիճակը փոխվում է հօգուտ սիրիական կառավարության.
«Իմ անձնական տեսակետն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների վրա, քանի որ եթե Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը լիներ հնարավոր, ապա այն ձևավորված կլիներ ցայժմ:
Իրանը չի առարկում անցումային կառավարության ձևավորմանը և չի խոչընդոտի դրան: Սակայն բանն այն է, որ Սիրիայում ստատուս-քվոն վկայում է, որ մինչև 2014 թվականը երկրում տեղի չի ունենա կարևոր որևէ գործընթաց:
Բնականաբար, մարտադաշտում իրավիճակն ամեն օր փոխվում է հօգուտ սիրիական կառավարության»: