
Թբիլիսիում ոչնչացվել է Թուրքիայից բերված մոտ 57.000 ժամկետանց ձու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Սննդամթերքի ազգային գործակալության ներկայացուցիչները Թբիլիսիի պահեստներից մեկում հայտնաբերել են 56.880 ժամկետանց ձու: Այս մասին նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում:
Դրանք ներկրվել էին Թուրքիայից և պատրաստ էին իրացման համար՝ չնայած նրան, որ Վրաստանի օրենսդրության համաձայն, ժամկետանց սննդամթերքը ենթակա է ոչնչացման: Թուրքական ժամկետանց ձվերը ոչնչացվել են կենցաղային մնացուկների աղբավայրում: