
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևելու է Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքին. Ջեյմս Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ն ակնդետ հետևելու է Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին.
«Ես ուրախ եմ, որ Վրաստանի կառավարությունն առաջիկա նախագահական ընտրություններում մոնիթորինգ իրականացնելում ներգրավել է մեծ թվով դիտորդներից: Դա ևս մեկ հաստատում է այն բանի, որ Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են ժողովրդավարական ու հանգիստ իրավիճակում:
Ես վստահ եմ նաև նրանում, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արհեստավարժ դիտորդներ կուղարկի այդ երկիր: Մենք շատ ուշադիր հետևելու ենք քվեարկության գործընթացին, որպեսզի տեսնենք ձեր երկրի էլ ավելի հաջող քայլերը»:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին: