Թուրքիայում մեկնարկել են Աֆղանստանի ու Պակիստանի հետ համատեղ զորավարժությունները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկնարկել են Աֆղանստանի ու Պակիստանի հետ համատեղ զորավարժությունները: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ վարժանքներին մասնակցում են Թուրքիայի, Աֆղանստանի ու Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Զորավարժության անցկացման նպատակը երեք երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումն է, և գիտելիքների ու փորձի կիսումը:

Զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 28-ը: Դրանք անցկացվում են Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում ընկած Ըսփարթա նահանգի Էղիրդիր լեռան շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031