
Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը մասշտաբային զորավարժություններ են սկսել

BBC-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեան սկսել է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հերթական փուլի անցկացումը: Զորավարժությունների նպատակը համակարգչային մոդելավորման կիրառմամբ համատեղ պաշտպանական գործողությունների մշակումն է:
Զորավարժություններին մասնակցում են հազարավոր զինծառայողներ: Դրանք տևելու են մինչև օգոստոսի 30-ը: Դրանց առաջին փուլն անցկացվել է այս տարվա գարնանը և սրել է ԿԺԴՀ-ի հետ Հարավային Կորեայի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:
Այժմ, սակայն, Սեուլի ու Փհենյանի հարաբերությունները կարգավորվում են, և, հազիվ թե, զորավարժությունները վերստին խիստ բացասական արձագանք առաջացնեն Փհենյանում: