Բաժիններ՝

Թուրքիայի ցամաքային սահմանը պահպանում է ավելի քան 51.000 մարդ. Գլխավոր շտաբ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում տվյալներ է ներկայացրել երկրի ցամաքային ու ծովային սահմանների պաշտպանության մասին:

Նշվում է, որ Թուրքիայի Հանրապետության ցամաքային պետական սահմանների երկարությունը կազմում է 2949 կիլոմետր, իսկ ծովային սահմանների երկարությունը՝ 8333 կիլոմետր: Ցամաքային սահմանների պահպանման պատասխանատուն Ցամաքային զորքերի հրամանատարությունն է, իսկ ծովային սահմանների պահպանման պատասխանատուն՝ Առափնյա պաշտպանության հրամանատարությունը:

Թուրքիայի ցամաքային սահմաններին ստեղծված 317 սահմանապահ ուղեկալներում ծառայում է 51.107 մարդ:

Հիշեցնենք, որ պետական սահմանների պահպանության կազմակերպման համար Թուրքիան ստեղծում է Սահմանային պահպանման կազմակերպության, որի անձնակազմը բաղկացած է լինելու 61.000 մարդուց:

Պլանի համաձայն, առաջիկա 5 տարում Հունաստանի ու Բուլղարիայի հետ Թուրքիայի սահմանները և առաջիկա 10 տարում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմանները, ինչպես նաև կառավարության սահմանած ժամկետում Իրանի ու Իրաքի հետ Թուրքիայի սահմանների պաշտպանությունը հանձնվելու է Սահմանային պահպանման կազմակերպությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս