Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայի երկաթուղիներում. Bild

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը զգուշացրել է Եվրոպային՝ կապված երկաթուղիներում ահաբեկչությունների նախապատրաստման մասին: Այս մասին թերթին հայտնել են անանուն աղբյուրները:

Ազգային անվտանգության գործակալությունը համապատասխան տեղեկատվությունը ստացել է «Ալ-Քաիդայի» ղեկավարության անդամների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման շնորհիվ: Պատրաստվող ահաբեկչությունների մասին մանրամասներ չեն ներկայացվել:

Սակայն անվտանգության ոլորտի փորձագետները կարծում են, որ խոսքը կարող է գնալ թե՛ ռելսերում կամ թունելներում պայթուցիկ սարքերի տեղադրմամբ երկաթուղիների վնասման, թե՛ բուն գնացքներում պայթյուններ կազմակերպելու մասին:

Դրա հետ կապված՝ Գերմանիայի իշխանությունները խստացրել են երկաթուղիներում անվտանգության միջոցառումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031