Ապացուցվել է, որ ԿՀՎ-ն մասնակցել է 60 տարի առաջ Իրանում իրականացված հեղաշրջմանը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հրապարակվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պացուցում են, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) դերակատարություն է ունեցել 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման կազմակերպման մեջ:

Իրանի նախկին վարչապետ Մոհամմեդ Մոսադեղի կառավարության տապալման 60-ամյակի կապակցությամբ հրապարակված փաստաթղթերը պատկանում են ԱՄՆ Ազգային անվտանգության արխիվին: Դրանք վկայել են, որ Մեծ Բրիտանիան նույնպես մասնակցություն է ունեցել Մոսադեղի կառավարության տապալմանը:

Հիշեցնենք, որ 1953 թվականի օգոստոսի 15-19-ին ամերիկյան ու բրիտանական հետախուզությունների աջակցությամբ իրանական բանակի սպաները գահընկեց արեցին ազգայնական քաղաքական գործիչ Մոհամմեդ Մոսադեղի կառավարությունը:

Ազգային ճակատի ղեկավար Մոսադեղն Իրանի վարչապետ է դարձել 1951 թվականի գարնանը, ինչից հետո օրենք էր ստորագրել նավթահանքերի ազգայնացման մասին, որոնք պատկանում էին Անգլո-իրանական նավթային ընկերությանը, որն այսօր հայտնի է BP անվանմամբ:

Ապա Մոսադեղն Իրանից վտարում է բրիտանացի բոլոր մասնագետներին ու խորհրդականներին, իսկ 1952 թվականին ընդհանրապես խզում է Լոնդոնի հետ դիվանագիտական հարաբերությունները: 1953 թվականին էլ նա Թեհրանից վտարեց երիտասարդ շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլևիին:

Նշվում է, որ 1953 թվականին Իրանում իրականացրած հեղաշրջումը նմանատիպ առաջին լուրջ հաջողությունն է 1947 թվականին ստեղծված ԿՀՎ-ի համար:

D8D5BC91-8E53-46F0-94F4-0404905FD056_w640_r1_s

Տեսանյութեր

Լրահոս