Իրանի արտգործնախարարը կոչ է արել Եգիպտոսում ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ միջոցներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Եգիպտոսում ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ միջոցներով և ժողովրդավարական սկզբունքները պահպանելով:

Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի կայքում: Ավելի վաղ Իրանի արտգործնախարարն Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) կոչ էր արել միջամտել՝ հակազդելու համար երկրում լարվածության հետագա աճին:

Իրանի արտգործնախարարն անհանգստություն է հայտնել այն աղետալի իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են անպաշտպան մարդկանց զանգվածային կործանմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031