Բաժիններ՝

Եթե Ստամբուլը չընտրվի օլիմպիական մայրաքաղաք, ապա դրանում մեղավոր կլինեն «Գեզի» այգու ցուցարարները. Բաղըշ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ եթե Ստամբուլը չընտրվի որպես 2020 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական ամառային խաղերի անցկացման մայրաքաղաք, ապա դրա «մեղավորները» կլինեն «Գեզի» այգու «ցուցարար-սադրիչները».

««Գեզի» այգու ցուցարարները քանիցս դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), որպեսզի ՄՕԿ-ը հրաժարվի 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելուց: Ստամբուլը համապատասխանում է Օլիմպիական խաղերի անցկացման բոլոր պարամետրերին:

Եթե Ստամբուլն ընտրվի 2020 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի մայրաքաղաք, ապա դա կլինի մուսուլմական ողջ աշխարհի հաղթանակը»:

Ավելի վաղ Թուրքիան հայտ է ներկայացրել 2020 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերը Ստամբուլում հյուրընկալելու համար: Թուրքիան երաշխավորել է 19 միլիարդ դոլար հատկացնել Օլիմպիական խաղերի կազմակերպման համար:

Ստամբուլի մրցակիցներն են համարվում Մադրիդն ու Տոկիոն: Այս տարվա սեպտեմբերի 7-ին ՄՕԿ-ը Բուենոս Այրեսում կայանալիք իր 125-րդ նիստի արդյունքներով կհայտարարի օլիմպիական մայրաքաղաքի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս