Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր մեկնում է ԱՄՆ: Ալասանիայի խոսքերով՝ սա Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ վերջին 4 տարվա համար.

«Ինձ հրավիրել է իմ ամերիկացի գործընկերը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ուր ես մասնակցում էի ՆԱՏՕ-ի նախարարական նիստին: Ամերիկյան կողմը հաստատել է, որ պատրաստ է խորացնել ռազմական ոլորտում համագործակցությունը:

ԱՄՆ-ը Վրաստանին կօգնի զինված ուժերի նախապատրաստման հարցում՝ ոչ միայն արտասահմանում օպերացիաներ անցկացնելու, այլև՝ Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար»:

Ալասանիան գոհունակություն է հայտնել ռազմական ոլորտում Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հարաբերությունների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս