
Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Եգիպտոս այցելելուց: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ-ը զգուշացրել է նաև Եգիպտոսում գտնվող իր քաղաքացիներին, որ անհրաժեշտ է ձեռնարկել զգուշավորության հավելյալ միջոցներ և հնարավորության դեպքում չհայտնվել բողոքի ակցիաների վայրերում, ինչպես նաև այն վայրերում, որոնք առավել վտանգավոր են օտար քաղաքացիների համար:
Նշվում է, որ Եգիպտոսի անվտանգության ուժերը երկու օր շարունակ երկրի բանտերից մեկում պահել են երկու թուրք լրագրողի: