
Ուռեկիում ջրհեղեղներ են. ջուրը լցվել է տները

Վրաստանի Ուռեկի հանգստավայրում տեղատարափ անձրեւների հետեւանքով շրջանի մեծ մասը ջրասույզ է եղել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Բացի այդ, սողանքի հետեւանքով փակվել է գյուղերից մեկի ճանապարհը:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ փրկարարները բնակչությանն օգնություն են ցուցաբերել ողջ գիշեր, նրանք դիմել են նաեւ հարեւան շրջանների փրկարարների օգնությանը:
Տներից ջուրը կսկսեն քաշել, երբ անձրեւները դադարեն: Տարերքի պատճառած վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: