Այրվել են խոտածածկ տարածքներ եւ տրակտոր
ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնն օգոստոսի 17-ին ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Վայոց ձորի մարզի Արենի գյուղում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Վարդանաձոր գյուղի սկզբնամասում` 4500 քմ, Սյունիք գյուղում` 20 հա, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզբնամասում` 2800 քմ խոտածածկ տարածք և 200 քմ խաղողի այգիներ, Արզնու թիվ 1 առողջարանի մոտակայքում` 1,5 հա, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, 70 դեկորատիվ ծառ և 40 եղևնի, Աբովյան քաղաքի մարզադաշտի մոտակայքում` 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զբոսայգում` 1000 քմ, Կարպի գյուղի ամառանոցներում` 3000 քմ, Արմավիրի մարզի Գայի գյուղում` 200 քմ, Հուշակերտ գյուղում` 100 քմ, Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում` 100 քմ, Աճառյան փողոցի 35/31 հասցեում` 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Իսկ օգոստոսի 18-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վանքի մոտակայքում այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.53-ին, մարվել՝ 08.57-ին:Այրվել է «T16» մակնիշի տրակտորի հետնամասը, հետևի ձախ անիվը՝ մասնակի, վարորդի խցիկը՝ մասնակի և 20լ դիզ. վառելիք: