Բաժիններ՝

Հայկական բեռնափոխադրողները տուժել են ՌԴ մաքսավորների որոշումից

Այս տարի օգոստոսի 14-ին, երբ Ռուսաստանն արգելեց TIR բեռնափոխադրող համակարգի մեքենաներին մտնել իր տարածք, այդ որոշումից տուժեցին նաև հայկական բեռնափոխադրողները: Հայաստանը TIR կոնվենցիային միացել է1993թ-ին: Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՌԴ մաքսային ծառայությունների որոշմամբ թույլատրվում էր անցնել միայն երաշխիքային նամակով: Տարիներ շարունակ ՌԴ փոխադրողների ասոցիացիան պարտքեր է կուտակել և այս պահի դրությամբ 20 մլրդ ռուսական ռուբլի է պարտք մաքսային ծառայությանը:

«Այսինքն՝ բավականին թվով մեքենաներ մտել են ՌԴ տարածք, սահմանային կետը հատել են, բայց Ռուսաստանում կորել են ու իրենց պարտավորությունները մաքսատան առաջ չեն կատարել»,- ասաց Մ.Առաքելյանը՝ նշելով, որ որոշումը տարածվեց ոչ միայն ռուսական, այլև TIR համակարգով աշխատող բոլոր մեքենաների վրա, այդ թվում հայկական:

Միայն Եվրամիության, ՄԱԿ-ի ճնշումների արդյունքում հնարավոր եղավ, որ մինչև սեպտեմբերի 14-ը որոշումը հետաձգվեց: Թե ինչ կլինի սեպտեմբերի 14-ին, ըստ Առաքելյանի, ցույց կտա ժամանակը՝ կամ պետք է պարտքը փակվի, կամ ժամանակացույց կազմվի և համաձայնության գան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս