Բաժիններ՝

Ինչի՞ց է պատրաստվում McDonalds-ը. խոհարարի բացահայտումը (տեսանյութ)

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը պատմել է, թե իրականում ինչից է պատրաստվում McDonalds-ը: Նա ցուցադրել է, թե ինչպես է շների համար նախատեսված սնունդը քիմիական նյութերի միջոցով դարձվում մարդկանց համար սնունդ: Օլիվերը շահել է աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի՝ McDonalds-ի դեմ դատը: Այս մասին գրում է adme.ru կայքը: Մասնավորապես` հաղորդավարն իր «Սննդային հեղափոխություն» շոուի ժամանակ պատմում է, թե ինչից են պատրաստվում համբուրգերների կոտլետները, ինչով լուրջ հարված է հասցնում McDonald´s-ին:

McDonald´s-ի ներկայացուցիչները միշտ արդարացել են, որ իրենց արտադրանքն էժան է, քանի որ իրենք միսը գնում են հսկայական խմբաքանակով: Իրականում նրանք համբուրգերների համար օգտագործում են ոչ պիտանի միս` թափոններ, որոնք լվանալով ամոնիակի հիդրօքսիդով, մսին հաղորդում են «ուտելի» վարդագույն տեսք:
«Ընդհանուր առմամբ՝ վերցվում է մթերք, որը պիտանի է շների համար, բայց մշակելուց հետո այն մատուցում է մարդկանց: Այդ ո՞ր մի խելամիտ մարդ իր երեխային կկերակրի ամոնիակի մսով, ասեք ինձ»,- նշել է Օլիվերը: Ֆասթ ֆուդ արտադրող ընկերությունն էլ հայտարարել է, որ կփոխի պատրաստման բաղադրամսը, բայց նշել է, որ չի ընդունելու Օլիվերի մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս