Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը չի տպավորել Արսեն Վենգերին

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ըստ բրիտանական «Telegraph» պարբերականի, անդրադարձել է ակումբի կազմին և իր տրանֆերային քաղաքականության որոշ անհաջողություններին: Նշենք, որ Վենգերն այս ամռանը դեռևս ոչ մի գնում չի կատարել. Արսենալը ցանկանում է մինչև տրանֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Լիվերպուլի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, Մանչեսթեր Յունայթեդի անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին կամ Մադրիդի Ռեալի արգենտինացի հարձակվող Գոնսալու Իգուայինին, սակայն առայժմ ստանում է մերժողական պատասխաններ: Ֆրանսիացի մարզիչը չի համաձայնել այն տեսակետին, թե ինքը «ժլատ է» և ափսոսում է գումարը` նոր ֆուտբոլիստներ գնելու համար:

«Ես ժլատ չեմ, ես բավական շռայլ եմ: Ես ամբողջ կյանքում պայքարել եմ, որպեսզի իմ ֆուտբոլիստները բարձր վճար ստանան: Բայց գալիս է մի շրջան, երբ պետք է նայես այն գումարին, որը ծախսել ես»,- նշել է Վենգերը: Հենց այս համատեքստում էլ նա անդրադարձել եվրոպական մյուս հայտնի ակումբների խոշոր տրանֆերներին` մասնավորապես ուկրաինական Շախտյորից Դորտմունդի Բորուսիա տեղափոխված հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մարդիկ այդքան գովում են Դորտմունդին` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց նրանց ամենաթանկարժեք տրանսֆերն այնքան էլ տպավորիչ չէ»,- այսպիսի կարծիք է հայտնել Արսեն Վենգերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, նրա տրանֆերի համար Բորուսիան Շախտյորին վճարեց 27,5 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս