Բաժիններ՝

Հայաստանը FITCH-ի վարկանիշային աղյուսակում առաջընթաց չի արձանագրել

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն այսօր տարածած հաղորդագրությամբ վերահաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ:

Միևնույն ժամանակ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ կառավարությունը երկրորդ տարին է՝ հաջողություն է արձանագրում բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու հարցում և որ 2012 թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 1.4 %-ը՝ 2011 թ.-ի 2.8 %-ի փոխարեն: Զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7.2 %-անոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների և ծառայությունների հաշվին: Այս ցուցանիշը 2013-2015 թթ.-ին, ըստ Fitch-ի, կլինի նախկինում արված կանխատեսումից ավելի բարձր՝ 5 %: Նշվում է, որ տնտեսական աճի տեմպերին զուգահեռ՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ: Fitch Ratings-ի մասնագետները դրական են գնահատել նաև հարկերի հավաքագրման մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս