
Ուկրաինան մտադիր չէ սահմանափակել ռուսական ապրանքների ներկրումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան մտադիր չէ սահմանափակել ռուսական ապրանքների ներկրումը` ի պատասխան Ռուսաստանի մաքսային ծառայության գործողությունների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարար Իգոր Պրասոլովը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Կիևը պատրաստում է գործողությունների իր պլանը, որն իրենում ներառում է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը` վեճը կարգավորելու խնդրանքով: ԱՀԿ-ին դիմելու մասին որոշումը կայացվելու է օգոստոսի 19-ին:
Ռուսաստանն օգոստոսի 14-ին զգալիորեն խստացրել է ուկրաինական ապրանքների ներկրման ընթացակարգերը` փաստացիորեն կասեցնելով ուկրաինական ապրանքների ողջ ներկրումը: