
ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է «Գոտի 51»-ի գոյությունը

Fox News-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են Նևադա նահանգի փորձազորավարժարանի (այսպես կոչված «Գոտի 51») վերաբերյալ ԿՀՎ-ի փաստաթղթերը` դրանով իսկ խոստովանելով դրա գոյության մասին: Նախկինում բազմաթիվ լուրեր են շրջանառվել դրա գոյության մասին, սակայն փաստաթղթերը գաղտնիացված են եղել:
Գաղտնազերված փաստաթղթերը թույլ չեն տալիս կասկածել, որ այնտեղ իրականացվել են այլմոլորակայինների վրա փորձեր կամ ոչ երկրային տեխնոլոգիաների հետազոտություններ: Այդ բազան գտնվում է Լաս Վեգասից 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Դրանում փորձարկվել են հեռանկարային ավիացիոն համալիրներ` օրինակ U-2 և A-12:
Գաղտնի օբյեկտի մասին տվյալների հրապարակումը հնարավոր դարձավ 2005 թվականին ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ: