
Պայթեցվել է Իրաքից Թուրքիա եկող նավթամուղը

РБК-ի փոխանցմամբ` պայթեցվել է Քիրքուք-Ջեյհան (Յումուրթալըք) նավթամուղը, որով իրաքյան Քիրքուք քաղաքի նավթահանքերի նավթը հասցվում է Միջերկրական ծովի ափին ընկած թուրքական Ջեյհան նավահանգիստ:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ Ալ-Շուրայի շրջանում` Մոսուլ քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա: Ռումբը տեղադրված է եղել նավթամուղի կողքին և պայթել է առավոտյան ժամերին: Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվել:
Իրաքցի պաշտոնյաների հաղորդմամբ` խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումը տևելու է մոտ 48 ժամ: 2013 թվականին 900 կիլոմետր երկարությամբ այս նավթամուղը զինյալների կողմից հարձակման է ենթարկվել ավելի քան 30 անգամ: