
Ակտիվ սեռական կյանքով զբաղվողները վաստակում են ավելի շատ. հետազոտություն

CBSNews-ի փոխանցմամբ` ակտիվ սեռական կյանքի առկայությունը մարդուն դարձնում է ոչ միայն ավելի առողջ ու երջանիկ, այլև` առավել հարուստ: Այս մասին պնդում են հետազոտողները, որոնց հաշվարկներով` մարդիկ, որոնք սեքսով զբաղվում են չորս անգամ և ավելի մեծ հաճախակիությամբ, վաստակում են ավելի մեծ գումարներ, քան նրանց ավելի պակաս ակտիվ գործընկերները:
Հետազոտությունն իրականացվել է Հունաստանում, հարցմանը մասնակցել է 26-50 տարեկան 7500 մարդ: Նրանց բոլորին խնդրել են պատմել սեփական առողջության և սեռական ակտիվության մակարդակի մասին, ինչպես նաև աշխատանքի առկայության ու աշխատավարձի չափի մասին:
Արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական չորս անգամ և ավելի սեքսով զբաղվողները վաստակում են 5 տոկոսով ավելին, քան նրանք, որոնց սեռական կյանքն ավելի քիչ է հագեցած: Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն զբաղվում սեքսով, վաստակում են 3.2 տոկոսով ավելի պակաս, քան իրենց սեքսուալ ակտիվ գործընկերները: Միջոցների առկայությունը մարդու թույլ է տալիս մեծ նվերներ անել իր սիրած էակին: