
Վիկտորիա Բեքհեմի նոր ֆոտոշարքը՝ Harper’s Bazaar ամսագրի համար

Նորաձևության աստղ Վիկտորիա Բեքհեմը աշնանը կլինի Մալազիայում և Սինգապուրում թողարկվող Harper’s Bazaar ամսագիրների շապիկներին: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ հրատարակչությունները հրավիրում են մոդելին համագործակցելու իրենց հետ:
Ֆոտոսեսիայի մասին Վ. Բեքհեմը գրառում է կատարել Թվիթերի միկրոբլոգում` նշելով, որ հավանել է այն: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատող լուսանկարչին և ամբողջ ստեղծագործական թիմին: Luxlux.net-ը առանձնացրել է ոչ միայն վերջին ֆոտոշարքից լուսանկարներ, այլև` մյուս տարիների Harper’s Bazaar-ի շապիկները Վիկտորիա Բեքհեմի պատկերով: