Աշխարհի 6 ամենահետաքրքիր կինոթատրոնները (լուսանկարներ)
Աշխարհում կան հետաքրքիր կինոթատրոններ, որտեղ այցելել կարելի է ոչ միայն ռոմանտիկ հանդիպումների, այլև` ուրախ և հաճելի ժամանակ անցկացնելու համար: Luxlux.net-ն առանձնացրել է աշխարհի ամենահետաքրքիր, անսովոր 6 կինոթատրոնները:
Odeon. այս կինոթատրոնն այն մարդկանց համար է, ովքեր գնահատում են ճարտապետությունը: Ֆլորենցիայում այս կինոթատրոնը վերահսկում է անձամբ Սիլվիո Բեռլուսկոնին` RTI Mediaset և 21 Partners ընկերությունների հետ համատեղ: Կինթատրոնը գտնվում է XV դարում կառուցված շենքում, նախկին` Palazzo dello Strozzinօ-ի կառույցում, որը պատկանել է Ֆլորենցիայի ամենահարուստ ընտանիքին: Տարածքը զարդարված է ճենապակե ջահերով, գոբելենով, քանդակներով:
O’Farrel կինթատրոնը համարվում է ամենասկանդալայինը աշխարհում: Այն գտնվում է Սան-Ֆրանցիսկոյում: O’Farrel-ը ստեղծվել է 1960 թվականին՝ Միտչելլո եղբայրների շնորհիվ: Կինոթատրոնի մուտքը 21 տարեկան անձանց համար է. այն համարվում է մեծահասկաների ժամանցի վայր, որովհետև ժամանակին շենքի առաջին հարկում ցուցադրվել են մեծահասակների ֆիլմեր, որոնք նկարահանվել են հենց 2-րդ հարկում: Սրա շնորհիվ, կինոթատրոնում, ավանդույթների պահպանման համար, այսօր գործում է նաև ստրիպտիզ, VIP-համարներ: O’Farrel-ի դեմ այս տարիների ընթացքում 200-ից ավելի քրեական գործ է հարուցվել:
Shankweiler’s Theatre. ամերիկյան ամենահին բացօթյա կինոթատրոններից մեկն է: Այն անվանում են ավտոմեքենայի կինոթատրոն` սրահի, նստարանների բացակայության պատճառով: Հանդիսատեսը ֆիլմը դիտում է ավտոմեքենայի միջից: Shankweiler’s Theatre-ը հաճախ օգտագործվել է հոլիվոդյան ֆիլմերում` որպես նկարահանման հարթակ: Ի դեպ, կինոթատրոնը գործում է միայն տարվա տաք եղանակներին:
Fashion Island-ը կինոթատրոն է շոփինգի սիրահարների համար: Այն գտնվում է ամերիկյան առևտրի կենտրոններից մեկում` համաշխարհային բրենդերի բուտիկների հարևանությամբ: Սրահը կահավորված է կաշվե մեծ բազկաթոռներով:
Rooftop կինոթատրոնն էլ գտնվում է բաց երկնքի տակ՝ 6 հարկանի շենքի տանիքում: Ցուցադրությունից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելել քաղաքի գիշերային տեսքը:
Ciné de Chef կինոթատրոնը ստեղծված է հատուկ գուրմանների համար: Հենց ցուցադրության ընթացքում այցելուները կարող են օգտվել տեղի կորեական, ֆրանսիական, իտալական խոհանոցների ճաշատեսակներից: Ի դեպ, ճաշատեսակներ կան, որոնք մտնում են տոմսի արժեքի մեջ: