
Աշուն-Ձմեռ 2013 նոր հավաքածու. Alexander McQueen-ի Սառցե Թագուհին

Alexander McQueen-ը հրապարակել է իր նոր` աշուն-ձմեռ 2013 հավաքածուն: Սառա Բերտոնի ստեղծած խորհրդավոր կերպարը նորաձև կլինի հենց այս սեպտեմբերից: Կուտյուրեի նոր հավաքածուն ունիկալ է իր ոճով, կոնցեպցիայով. կորսետներ, մարգարիտե ասեղնագործություն, փետուրներից դեկոր, Ելիզավետա 2-րդ թագուհու ժամանակների շնչով պատրաստված գլխարկներ, որոնք ավելի շուտ ասպետական սաղավարտ են հիշեցնում:
Աշնան հիմնական գույները դարձել են սևը, մոխրագույնը, սպիտակը: Հավաքածուի առանձնահատկություններից մեկն էլ դարձել է ցանցերի ու ժանյակների միաձուլումը: Alexander McQueen-ը ձմռան համար առաջարկում է երկարաճիթ կոշիկներ, ժանյակավոր կորսետներ, խոշոր ցանցերով զուգագուլպաներ: