Բջջային 5 հեռախոսներ՝ օլիգարխների համար
Luxlux.net կայքը կազմել է ամենաթանկ բջջային հեռախոսների հնգյակը՝ կայացած գործարարների համար:
1-ին հորիզոնականում է iPhone 4 Diamond Rose Edition-ը, որը համարվում է աշխարհի ամենաթանկ հեռախոսը: Բջջայինի դիզայնի հեղինակը Սթյուարդ Հյուզն է, ով ընդունակ է ցանկացած դիզայն պատել ոսկով: Հնարամիտ բրիտանացին այդ կերպ վարվեց սովորական iPhone 4-ի հետ, որի գինը շուկայում հասավ առավելագույնի: Նա բջջայինը պատեց վարդագույն ոսկով, ներառյալ` 500 ադամանդե քարերով: iPhone 4 Diamond Rose Edition-ը արժե 8 մլն դոլար:
iPhone 3GS Supreme-ը երկրորդ տեղում է, որը կրկին Ստյուարդ Հյուզի աշխատանքներից է: Այն ստեղծվել է ավստրաիցի բիզնեսմենի պատվերով, ով բջջայինի համար վճարել է 3,2 մլն դոլար: Մոնոբլոկը պատված է 917 պլոմբի ոսկով, իսկ դիսփլեյը՝ 136 ադամանդե քարերով: Դիմային կոճակը ևս թանկարժեք քարերից է: Հեղինակը 53 ադամանդե քարեր է հատկացրել նաև Apple ընկերության լոգոտիպի ձևավորմանը:
Goldvish Piece Unique բջջայինը ֆունկցիոնալ առումով ամենահասարակ հեռախոսն է` Bluetooth, MP3, FM-ռադիո, 2 գբ հիշողության քարտ: Այս բջջային հեռախոսն անգամ 3G և Wi-Fi չունի: Չնայած սրան՝ այս հեռախոսն արժեք 1 մլն եվրո, որովհետև սարքավորումը պատված է սպիտակ ոսկով և ադամանդե քարերով: Բջջայինի դիզայնի հեղինակը Էմանուել Գեյթն է, ով հեռախոսն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց 2008 թվականին:
Diamond Crypto-ն ոսկերիչ Պիտեր Ալոիսոնի աշխատանքն է: Բջջայինն արժե 1,3 մլն եվրո: Այս հեռախոսի ստեղծման համար հեղինակն օգտագործել է պլատին ու երկնագույն հազվագյուտ ադամանդներ: Ոսկերիչը բջջայինի տեսքի վրա աշխատել է շուրջ 8 ամիս:
Signature Cobra հեռախոսը ստեղծելով՝ հեղինակները «պայթեցրին» բջջային հեռախոսների շուկան Vertu-ի այս մոդելով: Հեռախոսն արժեր 310.000 դոլար: Այն աչքի ընկավ հատկապես իր օձանման դեկորացիայով: Բջջայինը պատված է ադամանդներով, որոնք կաթիլի տեսք ունեն, և զմրուխտներով: