
Մանկական Բարբի տիկնիկները՝ մեծահասակների համար արված ֆոտոշարքում (լուսանկարներ)

Լուսանկարչուհի Մերիել Կլեյտոնի նոր աշխատանքների շարքը ստեղծվել է ոչ մանկական Բարբի տիկնիկների մասնակցությամբ:
Հռչակավոր Բարբի տիկնիկները համարվում են 20-րդ դարի հիթերից մեկը և սիրված են փոքրերի կողմից: Հենց այս խաղալիքներն էլ դարձան Քլեյթոնի ֆոտոշարքի կենցաղային, ինտիմ տեսարաններով պատկերների հիմնական «դերակատարները»:
adme.ru-ի փոխանցմամբ, թեպետ հեղինակը չի կարողանում բացատրել, թե ինչո՞ւ որոշեց ստեղծել այս աշխատանքները, բայց նշել է, որ Ճապոնիա կատարած ճանապարհորդության ժամանակ, մտնելով Տոկիոյի խաղալիքների խանութներից մեկը` հայտնվել է սյուրռեալիստական աշխարհում: Դրանից հետո տիկնիկները դարձել են նրա լուսանկարների հիմնական հերոսները: