
Եգիպտոսը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ պլանավորած ռազմածովային զորավարժությունները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ պլանավորած ռազմածովային զորավարժությունների չեղյալ հայտարարման մասին: Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը:
Եգիպտոսի ԱԳՆ-ը այդ քայլը պայմանավորել է երկու երկրների փոխհարաբերությունների սրմամբ, ինչը մասնավորապես, վերաբերում է Թուրքիայի կողմից իր ներքին գործերին ակնհայտորեն միջամտելու հետ:
Մինչ այս էլ Եգիպտոսի և Թուրքիայի իշխանությունները փոխանակվել են խորհրդակցության նպատակով իրենց դեսպաններին հետ կանչելու մասին հայտարարություններով:
Թուրք-եգիպտական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, ինչ հուլիսի 3-ին պաշտոնանկ արվեց իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսին: Թուրք-եգիպտական ռազմածովային զորավարժությունները պետք է անցկացվեին հոկտեմբերին: