
Կահիրեի կենտրոնում այսօրվա բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել է 25 մարդ

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Կահիրեի կենտրոնական հատվածում նոր բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի ու պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակցների միջև:
Նշվում է, որ արդեն իսկ այդ բախումների հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Դեպքի վայրում աշխատող լրագրողները հայտնել են, որ զոհվածների դիակները բերվում են «Ռամզես» հրապարակում գտնվող Ֆաթհ մզկիթ, որը վերածվել է դաշտային հոսպիտալի: