
Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարն օրեր անց կմեկնի Իրան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Tasnim լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը մոտակա օրերին մեկնելու է Իրան:
Նշվում է, որ իր իրանական այցի շրջանակներում Սուլթանովը հանդիպելու է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարիի հետ: Այցի ընթացքում Սուլթանովը զննելու է Իրանի ռազմածովային ուժերի բազավորման կետերը: