
Ադրբեջանում աշխատանքից հեռացվել է Լավրովի անունը սխալ արտաբերած աշխատակիցը. Haqqin.az

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ օգոստոսի 13-ին տհաճ միջադեպ է գրանցվել Բաքվում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ միջպետական փաստաթղթեր ստորագրելու արարողության ժամանակ:
Դա տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնի աշխատակցի մեղավորության պատճառով, ով հայտարարելով փաստաթղթերը ստորագրողների անունները` սխալ է արտաբերել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը:
Լավրովի անունը տալու փոխարեն նա արտաբերել է ադրբեջաներենում անպարկեշտ բառ: Haqqin.az-ի թղթակցին հայտնի է դարձել, որ նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնի տվյալ աշխատակիցը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ թույլ տված սխալի համար: