Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հետագայում թյուրքալեզու երկրների ղեկավարների հավաքներից մեկն անցկացնել ԼՂ-ում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր Գաբալայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կարճ ժամանակում լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

Գյուլի խոսքերով՝ իրենք կարող են մեծապես աջակցել, որ այդ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում». «Ես ցանկանում եմ, որ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովը հետագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031