Բաժիններ՝

Հռոմի պապը 100.000 եվրո է նվիրաբերել Արգենտինայի աղքատ շրջաններին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 100.000 եվրո է նվիրաբերել Արգենտինայի աղքատ շրջաններին: Այս մասին այսօր հայտնել է Վատիկանի ռադիոն: Ֆրանցիսկոսն այդ գումարը հատկացրել է աշխարհի տարբեր երկրներում Հռոմի պապի կարիքների համար հավաքվող գումարներից:

Ավանդաբար սեպտեմբերի յուրաքանչյուր երկրորդ կիրակի դրամահավաք է անցկացվում ողջ Արգենտինայում՝ երկրի աղքատ շրջաններին օգնելու համար: Այս տարի այն 44-րդն է, և առաջին օգնությունը ստացվել է Հռոմի պապից: Բացի այդ, Պապն իր հայրենակիցներին կոչ է արել խոշոր նվիրատվություններ կատարել սեպտեմբերյան ակցիայի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031