
Եգիպտոսում իսլամիստները պայթեցրել են Միջերկրական ծովի մոտով անցնող երկաթուղին

Al Watan լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները պայթեցրել են Կահիրեից հյուսիս-արևմուտք ընկած տարածքով անցնող երկաթուղին:
Իսլամիստները պայթուցիկ սարքեր են տեղակայել միջերկրածովյան Մերսա-Մատրուխ քաղաքից 35 կիլոմետր դեպի արևելք անցնող երկաթուղու վրա և պայթեցրել են այն: Ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:
Ավելի վաղ Եգիպտոսի բոլոր նահանգներում և հատկապես մայրաքաղաք Կահիրեում խստացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված իսլամիստների կողմից մտադրված «ուրբաթօրյա ցասման» իրագործման հետ: