
«Շահ Դենիզ 2»-ի իրագործումը գնահատվում է 28 միլիարդ դոլար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրում գազի արդյունահանումն իր գագաթնակետին կհասնի 2020 թվականին: Այս մասին հայտնել է Oilgasenergy պորտալը:
«Շահ Դենիզի» արդյունահանման առաջին փուլում տարեկան արդյունահանվում է 9 միլիարդ խորանարդ մետր գազ: Պլանավորված է, որ երկրորդ փուլում դրան կհավելվի 16 միլիարդ խորանարդ մետր գազ: Գագաթնակետը (16 միլիարդ խորանարդ մետր) ձեռք կբերվի երկրորդ փուլի սկսվելուց երկու տարի անց: Երկրորդ փուլը գնահատվում է 28 միլիարդ դոլար: