
Նախորդ տարի Վրաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների ցուցանիշով առաջատարը Գերմանիան է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Վրաստանում 72 երկրի կողմից կատարվել է 911.6 միլիոն դոլարի ուղիղ ներդրում: Այսմասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ տարածած ճշգրտված հաշվետվությունում:
Տվյալ ցուցանիշով առաջատարը Գերմանիան է, ով Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 138.8 միլիոն դոլար (ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը): Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 93.6 միլիոն դոլար (10 տոկոս), իսկ երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 81.1 միլիոն դոլար (9 տոկոս):
Չորրորդ տեղը զբաղեցրել են միջազգային կառույցները՝ 63.5 միլիոն դոլար (7 տոկոս):