Բաժիններ՝

Ճապոնիան պաշտոնական բողոք է հայտնել Իսրայելին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն այսօր պաշտոնական բողոք է հայտնել իսրայելական կողմին՝ կապված Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախկին փոխնախարար Դանիել Սիմանի ոչ տեղին արտահայտությունների հետ, որոնք նա իրեն թույլ է տվել համացանցում:

Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ը: Բողոքն Իսրայելի ԱԳՆ-ին ուղարկվել է Ճապոնիայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Դրանում նշված է, որ այդ հայտարարությունը չափազանց անմտածված է:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Դանիել Սիմանը, ով ներկայումս պատասխանատու է վարչապետի գրասենյակի հասարակական դիվանագիտության համար, Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծությունները հանդիսացել են Ճապոնիայի դրսևորած ագրեսիվության վրեժը, իսկ օգոստոսի սկզբին այդ երկու քաղաքներում անցկացված հիշատակի միջոցառումները որակել է որպես «նողկալի ինքնահիացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս