
ՄԱԿ ԱԽ-ը հանդես է եկել Եգիպտոսում բռնությունների դադարեցման օգտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը հանդես է եկել Եգիպտոսում բռնությունների դադարեցման օգտին: Այս մասին երեկ անցկացված ՄԱԿ ԱԽ-ի փակ խորհրդաժողովի արդյունքներով հայտարարել է խորհրդի նախագահ Մարիա Կրիստինա Պերսևալը:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ ԱԽ-ը գտնում է, որ Եգիպտոսում պետք է դադարեցվեն բռնությունները, և կողմերը պետք է ցուցաբերեն առավելագույն զսպվածություն: Նա հավելել է, որ կա ընդհանուր ցանկություն՝ վերջ դնելու համար բռնություններին և մոտեցնելու համար Եգիպտոսում ազգային հաշտեցումը: